Սամցխե-Ջավախեթիի ճանապարհներին սահմանափակումներ են սահմանվել
Ըստ ավտոմոբիլային ճանապարհների վարչության հաղորդագրության՝ բարդ մետեորոլոգիական պայմանների (փոթորիկ, սահմանափակ տեսանելիություն) պատճառով, միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում (Նինոծմինդա-Հայաստանի Հանրապետության սահման) սահմանափակվել է կցորդներով և կիսակցորդներով ավտոմեքենաների երթևեկությունը, իսկ մնացած տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը ազատ է:
Այս պահին ավտոճանապարհի 1-89 կմ (Ախալցիխե-Նինոծմինդա) հատվածում ավտոմեքենաների երթևեկությունը ազատ է:
Փոթորիկի և բարդ տեսանելիության պատճառով, ներքին պետական նշանակության Կոդա–Փարչիսի–Մանգլիսի–Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-146 կմ (Այազմա-Նինոծմինդա) հատվածում նաև ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:
Ավտոճանապարհի 1-93 կմ (Կոդա-Այազմա) հատվածում ավտոմեքենաների երթևեկությունը ազատ է: