Ախալցիխեի կենտրոնական փողոցներում երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի
Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ Ախալցիխե քաղաքում Ամանորյա միջոցառումների կապակցությամբ դեկտեմբերի 19, 20, 25 և 29-ին Շոթա Ռուսթավելու հուշարձանի մոտակայքում՝ Շալվա Ախալցիխելու և Մերաբ Կոստավայի փողոցների խաչմերուկում, մեքենաների երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ գլխավոր տոնածառի մոտ, որը տեղադրված է Շոթա Ռուսթավելու հուշարձանի հարևանությամբ, երեկոյան միջոցառումներ կանցկացվեն։
Վաղը՝ դեկտեմբերի 20-ին, կվառվեն տոնածառն ու քաղաքի այլ ամանորյա զարդարանքները, ինչպես նաև կկայանա համերգ, որին կմասնակցեն Նուցա Բուզալաձեն և էստրադայի այլ կատարողներ։
Ամանորյա համերգներին մասնակցության համար Ախալցիխեի քաղաքապետարանը էստրադայի երգիչներին ընդհանուր առմամբ կվճարի 41,000 լարի։