Գերմանիան դադարեցրել է Վրաստանի հետ 237 միլիոն եվրոյի արժեք ունեցող ծրագրերը, այս մասին Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը գրել է սոցիալական ցանցերում։
Գերմանիայի դեսպանը խոսում է մի քանի դադարեցված ծրագրերի մասին, որոնց թվում են կանաչ ջրածնի, էներգետիկ ենթակառուցվածքների ծրագրերը, ինչպես նաև Բաթումիում ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։
«Գերմանիան, ափսոսանքով, դադարեցրել է Վրաստանի հետ 237 միլիոն եվրոյի արժեք ունեցող ծրագրերը։
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը և նախարար Սվենյա Շուլցեն արձագանքում են Վրաստանի կողմից Եվրամիության ուղուց հեռանալուն և բողոքի ակցիաների դեմ խիստ միջոցների ձեռնարկմանը։
Մենք դադարեցրել ենք կանաչ ջրածնի, էներգետիկ ենթակառուցվածքների և Բաթումիում ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։
Քաղաքացիական հասարակության և օրենքի գերակայության աջակցության ծրագրերը շարունակվում են»,- գրում է Պիտեր Ֆիշերը։