Ընդդիմադիր կուսակցությունները դիմել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին
Երեք ընդդիմադիր ուժեր՝ «Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնականություն - Ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան», համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին և խորհրդարանական խմբակցություններին՝ կոչ անելով չհաստատել «խորհրդարանի» պատվիրակության լիազորությունները։
Հայտարարությունում նշվում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները լուրջ խախտումներով են անցել, ինչը հակասել է միջազգային ստանդարտներին և վրաց ժողովրդի կամքին։ Ընդդիմադիրները պահանջում են ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին և անցկացնել նոր, ազատ ու արդար ընտրություններ։
Ընդդիմադիր կուսակցությունները նաև ընդգծում են, որ «Վրացական երազանքի» առաջնորդները, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլին, գտնվում են միջազգային պատժամիջոցների տակ և պատասխանատվություն են կրում երկրում ժողովրդավարության անկման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների համար։
Ընդդիմությունը համոզված է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սկզբունքային դիրքորոշումը վճռորոշ կլինի Վրաստանում ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում։