Անշարժ գույքի հատվածը դադարեցվել է անորոշ ժամկետով
Անշարժ գույքի շուկան զգայուն է արտաքին գործոնների նկատմամբ, և ամենակարևոր ազդակներից մեկը քաղաքականությունն է, – այս մասին ասել է «RE/MAX Realty Park» ընկերության ղեկավար գործընկեր Մարիամ Սուրգուլաձեն։
Նրա խոսքով, երկրում ընթացող գործընթացներն անշարժ գույքի ոլորտի վրա բացասական ազդեցություն են ունեցել։
«2024 թվականը բավականին բարդ էր անշարժ գույքի շուկայի համար։ Այս ամենի պատճառներից մեկը երկրում նախընտրական ռեժիմն էր, ինչի պատճառով հաճախորդների վարքագիծն ու պահանջարկը զգալիորեն նվազել էին։ Չնայած դրան, տարվա ընթացքում գրանցվեց գների 7% աճ, որը հիմնականում պայմանավորված էր շինարարության ինքնարժեքի բարձրացմամբ։
Մյուս պատճառը 2024 թվականին տեղի ունեցած բողոքի ալիքներն էին։ Առաջին ալիքը սկսվեց գարնանը՝ կապված այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման հետ։ Հետագա բողոքի ալիքներն առաջացան ընտրությունների արդյունքներով և ԵՄ ինտեգրման գործընթացի դադարեցման պատճառով։ Այս ամենն անորոշ ժամկետով կանգնեցրել է անշարժ գույքի ոլորտը»,- նշել է Սուրգուլաձեն։
Ինչ վերաբերում է 2025 թվականի ակնկալիքներին, Սուրգուլաձեն նկատել է, որ տարին անբարենպաստ է սկսվել։
Հիշեցնենք, որ Վրաստանում արդեն 50 օր է՝ շարունակվում են բողոքի ցույցերը։ Դրանց պատճառը դարձավ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, ըստ որի՝ կառավարությունը մինչև 2028 թվականը հրաժարվում է ԵՄ-ից բյուջետային գրանտների ստացումից և չի սկսի բանակցություններ ԵՄ ինտեգրման վերաբերյալ։
Նաև հունվարի 15-ին՝ ժամը 15:00-ից 18:00-ն, տեղի ունեցավ համընդհանուր նախազգուշական գործադուլ՝ ցույց տալու Վրաստանի հնարավոր ապագան մեկուսացման պայմաններում։