«Վրացական երազանքը» զրկեց վրացիներին ապագայից և դադարեց նույնիսկ ձևացնել, թե ցանկանում է Եվրոպական ապագա Վրաստանի համար։ Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Կոբախիձեն պետք է պատժամիջոցների ենթարկվեն, - ասվում է եվրոպական խորհրդարանականների հայտարարությունում։
Նրանք ԵՄ անդամ պետություններին և համապատասխան տարածաշրջանային կազմակերպություններին կոչ են անում խուսափել «Վրացական երազանքի» «ինքնահռչակ պաշտոնյաների» լեգիտիմացմանից, ինչպես նաև դադարեցնել ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի աշխատանքը։
Հայտարարությունը ստորագրել են եվրոպական խորհրդարանի մի շարք բարձրաստիճան անդամներ, ովքեր դատապարտել են Վրաստանում ժողովրդավարական իրավիճակի վատթարացումը, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա հարձակումը և «Վրացական երազանքի» իշխանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ աճող բռնությունները։
Նրանք ԵՄ-ին կոչ են անում անհապաղ կիրառել անձնական պատժամիջոցներ նրանց դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարական հետընթացի համար, ինչպես նաև պահանջում են անցկացնել արտահերթ ընտրություններ՝ բարելավված ընտրական միջավայրում։