Նինոծմինդայում հեծանվորդը դուրս է նետվել ճանապարհի երթևեկելի գոտուց
Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ (Նորաշեն) հեծանվորդը դուրս է նետվել ճանապարահատվածի երթևեկելի գոտուց։
Ականատեսների փոխանցմամբ` տաքսու վարորդը նկատելով հեծանվորդին զանգահարել է շտապօգնություն։ Աղբյուրների փոխանցմամբ տուժողը ստացել է թեթև վնասվածքներ դեմքի հատվածում։
Նա Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ է։
Տեղում աշխատում են իրավապահ մարմինները։ Հաղորդում է Nor.ge-ն: