«Մագթիի» բաժանորդներին ինտերնետ չէր տրամադրվում՝ ընկերությունը հայտարարություն է տարածում
«Մագթի» ընկերությունը հայտարարություն է տարածել։ Ընկերության փոխանցմամբ՝ հունվարի 27-ին «Մագթիքոմի» շարժական և ֆիքսված ինտերնետի ծառայություններում խափանում է գրանցվել։
Ըստ հաղորդագրության, հունվարի 27-ին՝ ժամը 21:21-ին, Աջարիայի տարածքում Վրաստանի կողմում երեք կետում հայտնաբերվել է կասկածելի վնասվածք, ինչի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։
«Տեղեկացնում ենք, որ «Մագթիկոմի» ինտերնետային կապը Վրաստանում ապահովվում է եվրոպայից ռեզերվային կապուղիներով։ Հունվարի 27-ին վնասվածք է գրանցվել Թուրքիայի տարածքում, որտեղ ուժեղ ձնաբքի և ձնահյուսի վտանգի պատճառով գործընկեր ընկերության տեխնիկական խմբերը չեն կարողացել հասնել վնասվածքի կետին։
Ինչ վերաբերում է ռեզերվային մագիստրալային կապուղու վնասմանը, հունվարի 27-ին՝ ժամը 21:21-ին, Վրաստանի կողմում՝ Աջարիայի տարածքում, երեք կետում հայտնաբերվել է կասկածելի վնասվածք (տեղեկացվել է իրավապահ մարմիններին)։
«Մագթիկոմի» տեխնիկական խումբը արտակարգ ռեժիմով աշխատել է խնդրի լուծման ուղղությամբ, և հունվարի 28-ին՝ ժամը 01:54-ին, ամբողջությամբ վերացվել են երեք վնասվածքները։
Ներողություն ենք խնդրում ստեղծված անհարմարությունների համար»,- նշված է հայտարարության մեջ։