Լուրեր
Ախալցիխեում գործարկվել է ռուսական Wildberries ինտերնետ-խանութը
Ախալցիխեում սկսել է գործել Ռուսաստանի ամենախոշոր մարկետփլեյսներից մեկը՝ Wildberries-ը։ Բացի Ռուսաստանից, Wildberries-ը մատուցում է ծառայություններ նաև Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։
Այս ռուսական ընկերությունը, որը ներառված է պատժամիջոցների ցանկում, կապ ունի Կրեմլի հետ և մեղադրվում է Ուկրաինայի դեմ պատերազմի աջակցման մեջ։ Wildberries-ի տնօրենը ներառված է Ուկրաինայի և Եվրամիության անդամ երկրի՝ Լեհաստանի "սև ցուցակում"։
Wildberries-ը, որը համարվում է Amazon-ի ռուսական անալոգը, պատժամիջոցների ենթարկված առցանց առևտրային հարթակ է։
Մինչ Ռուսաստանը պատերազմ սկսեր Ուկրաինայի դեմ, ընկերությունն ակտիվ էր Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, Մոլդովայում, Լեհաստանում, Սլովակիայում, Իսպանիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում և Ուկրաինայում։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Wildberries-ը վերջերս անցել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի շրջապատի ներկայացուցչի վերահսկողության տակ, ով հանդիսանում է Կրեմլի կողմից նշանակված իշխանության ներկայացուցիչ։
Wildberries-ի գործարկումից առաջ, Վրաստանում բացվել էր ևս մեկ խոշոր ռուսական մարկետփլեյս՝ Ozon-ը։
გააზიარეთ :