Լրատվամիջոցների ներկայացուցիչները բողոքի ցույց են անում խորհրդարանի մոտ
Խորհրդարանի մոտ լրատվամիջոցների ներկայացուցիչները ցույց են անցկացնում՝ ի պաշտպանություն «Բաթումելեբի» հրապարակման հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի։ Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել Ամաղլոբելիին։
Ինչպես նշում են ակցիայի մասնակիցները, Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված ազատազրկումն անօրինական է, իսկ հացադուլը վտանգ է ներկայացնում նրա կյանքի և առողջության համար։
Բացի այդ, բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց համար անընդունելի են «Վրացական երազանքի» նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները։
Ցուցարարները շարժվեցին նաև դեպի խորհրդարանի կողային մուտք, ինչից հետո ոստիկանները հորդորեցին չփակել ճանապարհը։ Բողոքի մասնակիցների խոսքով՝ իրենք մտադիր չեն եղել գրավել ճանապարհի երթեւեկելի հատվածը։ Դրանից հետո բախում է տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները խորհրդարանի դիմաց են։ Տարածքում մոբիլիզացված են իրավապահները։
Հանրահավաքում օրերս իրավիճակը կրկին լարվել է, որի ժամանակ իրավապահները տարածքից հեռացրել են երկու հոգու։