Այս սեզոնին գրիպից մահվան դեպք է գրանցվել
Այս սեզոնին գրիպից մահվան դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պաատա Իմնաձեն։
Ինչպես նշել է Պաատա Իմնաձեն, հիվանդն ունեցել է ծանր ուղեկցող հիվանդություններ։ Մահվան դեպքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ։
Տեղեկության համար՝ բժիշկները նշում են, որ երկրում գրիպի տարածվածության մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Գրիպի դեպքերի աճին զուգահեռ աճել է նաև հոսպիտալացման ցուցանիշը։