Քաղաքականություն
Նինոծմինդայում գլխավոր տոնածառի վրայից զարդ են գողացել
Նինոծմինդայում, մշակույթի կենտրոնի բակում տեղադրված քաղաքի գլխավոր տոնածառի վրայից զարդարանք են հանել:
Հավանաբար տարվել է LED լուսավորության համակարգը:
Տեղեկությունը տարածում է Րադիո Նորը:
Ինչ վերաբերում է գողության դեպքին, ապա գնումների ծառայությունում ասում են, որ գողացել են ռոմբանման մի մաս, որն, հավանաբար, անզգուշություն է եղել:
Այս տարի ամանորյա զարդարանքների համար Նինոծմինդայի քաղաքապետարանը բյուջեից հատկացրել էր 11 016 լարի:
Դեկտեմբերի 31-ին, Ամանորի գիշերը Նինոծմինդայի քաղաքապետարանը նախատեսել է անցկացնել հետաքրքիր զվարճալի ծրագիր, որը կմեկնարկի երեկոյան ժամը 20:00-ին:
გააზიარეთ :