«Կողմ կլինեմ այն որոշմանը, որը կընդունեն խմբում«,- Անտոն Օբոլաշվիլի
Խորհրդարանի պատգամավորը Սամցխեից, Անտոն Օբոլաշվիլին, Վրաստանի վարչապետի հրաժարականի վերաբերյալ լրատվամիջոցի մոտ հայտարարություն է անում:
«Ես տեղյակ չեմ եղել խմբում առկա դիմադրությունների մասին, պարզ է, որ ոչինչ չգիտեի Գիորգի Գախարիայի հրաժարականի վերաբերյալ: Պարոն վարչապետը մեր խմբի անդամ է և սա նրա որոշոմւն է, կխուսափեմ նրա աշխատանքը գնահատելուց: Կողմ կլինեմ այն որոշմանը, որը կընդունեն խմբում«,-հայտարարում է Անտոն Օբոլաշվիլին:
Վրաստանի վարչապետը պաշտոնը թողել է փետրվարի 18-ին: Գիորգի Գախարիան բացատրում է, որ.
«Կայացրել եմ որոշում, հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Իհարկե, հավատում եմ և ցանկանում եմ, հավատալ, որ այս քայլը կնպաստի մեր երկրի քաղաքական տարածքում բևեռացման նվազեցմանը, քանի որ համոզված եմ, բևեռացումը և բախումը մեր միջև ամենամեծ ռիսկն է մեր երկրի զարգացման, տնտեսական զարգացման և բոլոր տիպի ճգնաժամները հաղթահարելու»: