Ախալցիխեի Սակրեբուլոյի փոխնախագահը հրաժարական է տվել
Ախալցիխեի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Սաբա Կբիլաշվիլին լքել է պաշտոնը և «Վրացական երազանք»-ը։
Նա պաշտոնը լքելու պատճառ է համարում վերջին իրադարձությունները և նշում, որ այս որոշման մասին երկար է մտածել։ «Իններորդ ալիքի» հարցին, թե արդյո՞ք կուսակցությունից դուրս գալու պատճառներից մեկը Սոզար Սուբարի այցն էր շրջան, Կբիլաշվիլին բացատրում է, որ դա միայն արագացրել է որոշումների կայացման գործընթացը։
«Ես գիտեմ, թե ինչպիսի վիճակում են մեր կուսակցության ղեկավարներն այսօր, ինչպես են պայքարում այս երկրի համար, ինչի են դիմանում և ինչ դժվարություններ ունեն հեռուստացույցով ցուցադրվողից բացի:
Փաստն այն է, որ իմ երկիրը երբեք այսքան անկախ չի եղել և ես չեմ ուզում, որ պատժվի դրա համար!!!
Վրացիներս հստակ գիտենք, թե ով է թշնամին, օկուպանտը, ով է սիրողը, բայց ոչ ոք չպետք է մեզանից պահանջի հրաժարվել ինքնահարգանքից: Սա պետք է բարձրաձայնել և դա հեշտ չէ։ Նույնիսկ ես ասել չեմ կարող, եթե մնամ այս թիմում։
Ուստի միանում եմ հարգելի գործընկերոջս կոչին ու հեռանում եմ թե՛ պաշտոնից, թե՛ կուսակցությունից։ Սա հեշտ որոշում չէր, ոչ էլ զգացմունքային։ Ինչ-որ մեկը պետք է իր վրա վերցնի ամենապարզն ու միևնույն ժամանակ, դժվարինը՝ ասել ճշմարտությունը, ինչպես դա արեցին երեք խորհրդարանականները:
Ովքեր առաջինը կատարեցին այս ճիշտ քայլափոխը, Աստված մի արասցե, որ կարիք լինի նրանց ասել այն ամենը, ինչ գիտեն։ Եթե անհրաժեշտ լինի, ես նույնպես նրանց կողքին կլինեմ»,- սոցցանցում գրել է Սաբա Կբիլաշվիլին։
Սակրեբուլոյի նախկին փոխնախագահը նկատում է, որ Ախալցիխեից առայժմ միայն նա է դուրս եկել կուսակցությունից եւ կարծում է, որ դա միակ ճիշտ ճանապարհն է։