Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական ստորաբաժանումը պնդում է, որ Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի և տնտեսությունը տեղափոխում է «ռազմական ռելսեր»։
«Պուտինի կողմից Ռուսաստանի Դաշնության տնտեսության և ռազմարդյունաբերական համալիրի վերակազմավորմանն ուղղված միջոցառումները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է անցնել պատերազմական վիճակի։ Այս միջոցառումների նպատակն է ամրապնդել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ներուժը և պայմաններ ստեղծել պատերազմի սկզբում ծրագրված, բայց ռուսական օկուպացիոն ուժերի կողմից անհաջող իրականացված գործողությունների համար:
Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար բոլոր ռազմական ռեսուրսները ներգրավելու օկուպանտ երկրի ջանքերը և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Գերասիմովի նշանակումը օկուպացիոն ուժերի նոր հրամանատար, ոչ միայն վկայում են Ռուսաստանի ռազմական ձախողման մասին , բայց նաև հաստատում են Ռուսաստանի Դաշնության նախապատրաստությունը լայնածավալ երկարաժամկետ պատերազմը շարունակելու համար»,- ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը։