«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը հաջողություն է մաղթում Վրաստանին». Լևոն Շիրինյան
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Վրաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ.
«Վերջին օրերին Վրաստանի ժողովրդավարությունը նոր փորձության է ենթարկվում. Կրեմլը և նրա դաշնակիցները Վրաստանում, կարծես մտածում են երկրի ազգային անվտանգության և վրացական պետականության ճակատագրի մասին, փորձում են Վրաստանը պահել ճնշող ազդեցության տակ, ոչնչացնել ժողովրդավարության և եվրոպական քաղաքակրթության նվաճումները Վրաստանում: Այդպիսով երկիրը կմտնի ավտորիտար, հակաժողովրդավարական և հակաքաղաքացիական աշխարհ, որի հիմքում Ռուսաստանն է: Վրաստանի քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական շարժման հզոր պայքարը, որը ստիպել է ռուս-կենտրոնամետ իշխանությանը հետ կանգնել՝ իսկապես հերոսություն էր:
Այսպիսով, ժողովրդավարության պաշտպանության առաջին քայլն արվել է, սակայն վերջնական հաղթանակը դեռ առջևում է։
Վրաստանում տեղի ունեցող զարգացումները հաստատում են, որ ժողովրդավարության հաղթանակը ենթադրում է ժողովրդավարության տոկունություն և պաշտպանություն։ Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը հաստատակամորեն պաշտպանում է ժողովրդավարության դիրքորոշումները ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում և ողջունում ու հաջողություն է մաղթում Վրաստանի ժողովրդավարության հաղթանակին։ Ավտորիտարիզմն ու ավտոկրատիան դատապարտված են և գտնվում են պատմության աղբանոցում: Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Լևոն Շիրինյան, ք. Երևան 10.03.2023»,- ասված է հաղորդագրությունում։