Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում է շնորհել 11 դատապարտյալի,- հայտնում է Վրաստանի նախագահի վարչակազմը։
Ըստ նրանց հաղորդագրության՝ տասը դատապարտյալ ամբողջությամբ ազատվել են ՔԿՀ-ում ազատազրկման ձեւով պատիժը հետագա կրելուց և այսօր կլքեն ՔԿՀ-ն, իսկ մեկ դատապարտյալի համար կրճատվել է ՔԿՀ-ում կրելու պատժի մնացած ժամկետը։