Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մյունխենում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որտեղ նա մասնակցում է անվտանգության համաժողովին։
Փաստը պատկերող լուսանկարը տարածվել է անձամբ նախագահ Զուրաբիշվիլիի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում։ Նկարում երևում է, թե ինչպես են երկու երկրների նախագահները սեղմում միմյանց ձեռքերը։
Մյունխենի 60-րդ համաժողովը բացվել է երեկ և պետք է ավարտվի վաղը։
Վրաստանի նախագահից բացի մասնակցում է նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։ Մյունխենի անվտանգության համաժողովում, որը միջազգային անվտանգության հարցերի քննարկման համաշխարհային առաջատար ֆորումն է, Վրաստանի նախագահը ելույթ կունենա «Ավելի խորը, լայն և կարող Եվրոպական միություն» պանելում և կմասնակցի «ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի պատրաստվածության ապահովում» (Better Safe Than Sorry: Securing NATO’S Easters Flank Readiness) քննարկմանը: