Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին հանդիպել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ կողմերն ընդգծել են երկրների պատմական բարիդրացիական հարաբերությունները և ժողովուրդների բարեկամությունը։
Պաշտպանության նախարարը հայ դիվանագետի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։ Ընդգծվել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ երկրների միջև ստորագրված համատեղ հռչակագրի կարևորությունը։
Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը։