Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, երկրին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ:
«Մեր երկրին նոր Սահմանադրություն է պետք։ Խոսում եմ ոչ այնքան նոր տեքստի մասին, որքան դրա ստեղծման և ընդունման նոր մեթոդի։ Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը կդիտարկի որպես իրենց կողմից ստեղծված և ընդունված, և կհամարի, որ այն, ինչ գրված է այնտեղ, համապատասխանում է նրանց գաղափարներին իրենց կողմից ստեղծված պետության և այդ պետությունում ժողովրդի և քաղաքացիների միջև հարաբերությունների մասին», - նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հունվարին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ չեն սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն։ Նա դա բացատրել էր աշխարհում և Հարավային Կովկասում տեղի ունեցած փոփոխություններով։
Վարչապետի խոսքով, երկրին անհրաժեշտ է ունենալ Սահմանադրություն, որը ընդունված կլինի ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով, և որի արդյունքները կասկածներ չեն հարուցի:
Մինչ այդ, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ և քանի դեռ դրանում փոփոխություններ չեն կատարվել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ամենակարևոր պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է», -ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։