Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղ պայմանագրի տեքստի 80%-ի շուրջ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ, Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղ պայմանագրի տեքստի 80%-ի շուրջ։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս հայտարարությունն արել է Իլհամ Ալիեւը Իտալիայում՝ Չեռնոբիլի միջազգային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Ադրբեջանի նախագահի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում կարելի է խաղաղության հասնել։
Ալիևը նաև ընդգծել է, որ Բաքուն և Երևանն արդեն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստի մոտավորապես 80 տոկոսը։
«Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացին։ Այո, դա փոքր քայլ է: Առանձնացված է տասներեք կիլոմետրանոց հատված։ Մենք Հայաստանի հետ 1000 կմ սահման ունենք: Սակայն սա ճիշտ ուղղությամբ քայլ է, և մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Ալիևը։