ԱՄՆ-ը Ուկրաինային 250 միլիոն ԱՄՆ դոլարի 65-րդ ռազմական օգնության փաթեթ է տրամադրում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
Նրանց պարզաբանմամբ, փաթեթում ընդգրկված սպառազինությունը Ուկրաինային կտրամադրվի ԱՄՆ պաշտպանության նախարարության պահուստներից, և այն ներառում է՝ հակաօդային պաշտպանության հրթիռներ, հրթիռային համակարգերի և հրետանու համար նախատեսված զինամթերք, զրահապատ մեքենաներ և հակատանկային զենքեր։
Մասնավորապես՝ RIM-7 հակաօդային պաշտպանության հրթիռներ, Stinger հրթիռների համար հրթիռներ, HIMARS համակարգերի զինամթերք, 155 մմ և 150 մմ հրետանային արկեր, Javelin և AT-4 հակատանկային համակարգեր, Bradley, MRAP և M113 զրահապատ մեքենաներ, պարեկային նավեր և այլն։