Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը խաղաղության և կայունության ապահովման կարևոր քայլ է, քանի որ Ռուսաստանը պետք է սովորի հարգել սահմանները՝ ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Վրաստանում, Մոլդովայում և մնացած Եվրոպայում, - այս մասին հայտարարեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ղրիմի հարթակի» չորրորդ գագաթնաժողովում իր ելույթի ընթացքում:
Ինչպես նշեց Սալոմե Զուրաբիշվիլին, Ռուսաստանի էքսպանսիան Սևծովյան տարածաշրջանում՝ Աբխազիայի օկուպացիայից մինչև Ղրիմի անեքսիան կամ վերջերս ձեռնարկած քայլերը՝ Աբխազիայում ռազմածովային բազա բացելու վերաբերյալ, չպետք է ընդունվեն:
«Շատ վաղուց է, ինչ Մոսկվան անտեսում է միջազգային նորմերը, փորձում է ուժով փոխել սահմանները և խարխլել իր հարևանների ինքնիշխանությունը: Այլևս չի կարելի թույլ տալ նման վարքագիծ: Ինչպես բոլորս տեսանք, Սևծովյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր նշանակություն ունեն ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ մայրցամաքի համար, քանի որ այն կարևոր կենտրոն է առևտրի, էներգետիկայի և հաղորդակցությունների համար: Այն անվտանգության շղթայի կարևոր օղակ է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս, իսկ նրա [Սևծովի] կայունությունը ուղղակիորեն կապված է ամբողջ մայրցամաքի անվտանգության հետ», - իր ելույթում նշեց նախագահը: