Խորհրդարանը կառավարությանը վստահություն կհայտնի այսօր
Այսօր, նոյեմբերի 28-ին, XI գումարման խորհրդարանը վստահություն կհայտնի կառավարությանը և կառավարական ծրագրին, որը կոչվում է՝ «Միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ, բարօրությամբ դեպի Եվրոպա»։
Կառավարությունը վստահության քվե ստանալու համար պետք է ստանա խորհրդարանի ընդհանուր կազմի մեծամասնության աջակցությունը։
Վարչապետի պաշտոնում կրկին առաջադրվել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Թարմացված նախարարների կաբինետում կլինեն երեք նոր նախարարներ։