Մենք մտահոգված ենք ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնաճնշումների մասին տեղեկություններով,- ասված է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Ֆրանսիան ուշադիր հետևում է Վրաստանում տիրող իրավիճակին։
Բացի այդ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ միասին կաջակցի Վրաստանի բնակչության եվրոպական նկրտումներին։
«Ֆրանսիան ուշադիր հետևում է Վրաստանում տիրող իրավիճակին։ Մենք անհանգստացած ենք ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ տեղեկություններով և կոչ ենք անում հարգել խաղաղ ցույցերի իրավունքը։ Պետք է պաշտպանել հիմնարար ազատությունները, քաղաքական բազմակարծությունը և քաղաքացիական հասարակությունը։ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ կշարունակի ամուր կապեր պահպանել Վրաստանի ժողովրդի հետ և աջակցել նրանց եվրոպական նկրտումներին, որոնց չի կարելի դավաճանել»,- ասվում է հայտարարության մեջ։