Bloomberg-ի 500 միլիարդերների ցուցակում տեղ գտած վրացի ձեռներեց Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը հասել է նոր ռեկորդային մակարդակի։ Հետազոտման ցուցակում Իվանիշվիլին զբաղեցնում է 391-րդ տեղը, մինչ այս նա գտնվում էր 401-րդ տեղում։
Իվանիշվիլիի ունեցածը կազմում է 7.73 միլիարդ ամերիկյան դոլար, ինչը, ըստ նույն հետազոտության, ռեկորդային ցուցանիշ է։ Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում նրա ունեցվածքը աճել է 1.38 միլիարդ դոլարով։ Ավելի հստակ, անցած տարվա դեկտեմբերի 8-ին Bloomberg-ի տվյալներով Իվանիշվիլիի ունեցվածքը կազմում էր 6.35 միլիարդ դոլար։
Bloomberg-ը հայտնում է, որ Իվանիշվիլին իր ունեցվածքը ձեռք է բերել Ռուսաստանում 90-ականներին տարբեր բիզնեսներով, այդ թվում՝ երկաթի հանքանյութի արտադրությամբ, պողպատի գործարանների, բանկերի և անշարժ գույքի հավաքածուների հիման վրա։ Նա իր ակտիվների մեծ մասը վաճառել է 2003-2006 թվականներին, իսկ մնացածը՝ 2012 թվականի հոկտեմբերին, երբ ընտրվեց Վրաստանի վարչապետ։ Վարչապետի պաշտոնը նա թողեց 2013 թվականին։
Հավելենք, որ Bloomberg-ի միլիարդերների ինդեքսը Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատում է 2013 թվականից սկսած։ Ինչ վերաբերում է Forbes-ի ցուցակին, ապա այնտեղ նրա ունեցվածքը գնահատվում է 4.9 միլիարդ դոլար։