«Նախագահի երդմնակալությունը իրավական ուժ չունի, ուստի մնում եմ նախագահի պաշտոնում և շարունակում եմ աշխատել։ Սա այն է, ինչ բոլորը պետք է իմանան։ Մանրամասները կհրապարակվեն կիրակի օրը»,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է բրիտանական Rest Is Politics փոդքաստին տված հարցազրույցում։
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել կիրակի օրը, երբ նախատեսված է Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը, նախագահը նշել է, որ այդ մասին կիրակի օրը կտեղեկացնի։
«Այս հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ իշխող կուսակցությունը պետք է կիրակի օրվա մասին իմանա հենց կիրակի, այլ ոչ առաջ։ Ամենակարևորն այն է, որ նախագահի ընտրություններն ու երդմնակալությունը իրավական ուժ չունեն։ Ուստի մնում եմ նախագահի պաշտոնում և շարունակում եմ աշխատել։ Սա այն է, ինչ բոլորը պետք է իմանան։ Մանրամասները կհրապարակվեն կիրակի օրը»,- նշել է նախագահը։