Ղավելաշվիլին ներում է շնորհել 613 բանտարկյալի
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Աստվածահայտնության տոնի առթիվ ներում է շնորհել 613 դատապարտյալի, հայտարարել է Վրաստանի նախագահը սոցցանցերում։
«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված բացառիկ լիազորությունների օգտագործումը հիմնված է մարդասիրության և պետական շահի սկզբունքի վրա։
«Առանձնահատուկ մարդասիրական վերաբերմունքով ներված անձանց հնարավորություն է տրվել վերադառնալ իրենց ընտանիքներ և կրկին դառնալ հասարակության լիիրավ անդամ»,- ասված է նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում։