Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը»:
86 ձայնով, միաձայն, Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը»: «Վրացական երազանքի» կողմից նախաձեռնված օրենքով կարգավորվում են սուբյեկտի արտասահմանյան սկզբնաղբյուրի գործակալով գրանցման հարցերը: Օրենքի իրագործումը կհանձնվի հակակոռուպցիոն բյուրոյին:
Օրենքի նախագծով պարզաբանվում են օտարերկրյա սկզբնաղբյուրի գործակալի և արտասահմանյան ուժի հասկացությունները: Նախագիծը կարգավորում է հետևյալ հարցերը՝
- Արտասահմանյան սկզբնաղբյուրի գործակալի գրանցման վերաբերյալ հայտի, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հրապարակայնության ապահովման հարցը:
- Արտասահմանյան սկզբնաղբյուրի գործակալ գրանցված սուբյեկտի կողմից տարեկան ֆինանսական հայտարարության ներկայացման հարցը:
- Արտասահմանյան սկզբնաղբյուրի գործակալ գրանցված սուբյեկտի գրանցման չեղարկման հարցը:
- Արտասահմանյան սկզբնաղբյուրի գործակալի հայտնաբերման կամ օրենքով սահմանված պահանջների կատարման վերահսկման հարցը:
«Օտարերկրյա սկզբնաղբյուրի գործակալի» գրանցումից խուսափելը և օրենքով սահմանված պահանջների չկատարումը քրեական պատասխանատվություն է ենթադրում: