Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ, սակայն չի պատրաստվում հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախությունը» ճանաչելու իր որոշումից։
«2008 թվականի օգոստոսին ընդունված Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունն ու անկախությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշումը վերանայման ենթակա չէ, սակայն մենք պատրաստ ենք շարունակել համակողմանիորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Վրաստանի հետ», - ասել է Գալուզինը:
Ապրիլի 11-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հիշեցրել է, որ Թբիլիսին Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանում է «խաղաղ և պրագմատիկ» տոնով։
Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են Վրաստանի կողմից այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը: Թբիլիսին այդ տարածքները համարում է օկուպացված: