Տնտեսություն
Ձեթը կթանկանա - խանութի սեփականատեր
Լարիի արժեզրկման պատճառով, ներմուծված արտադրանքի գնաճը անխուսափելի է - տնտեսագետներն այս մասին խոսում էին դեռ Սեպտեմբեր ամսին: Ուղիղ մեկ տարի առաջ, 2020 թվականի ապրիլին, Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի և գյուղի զարգացման վարչության պետ՝ Թենգիզ Կալանդաձեն ասում էր, որ կառավարությունը սուբսիդավորման պայմանագրեր է կնքել, ինը հիմնական պարենային ապրանքների գները պահպանելու համար: Այդ ապրանքներն են բրինձը, լոբին, մակարոնը, արևածաղկի ձեթը, յուղը, շաքարը, ցորենը, ալյուրը և կաթի փոշուց արտադրանքները:
Բուսական յուղի 1 լիտրի արժեքը հասել է մինչև 8 լարիի` մոտ 2,5 դոլար: Սա գրեթե կրկնակի թանկացում է: Ամենաէժան ձեթն այսօր մայրաքաղաքի սննդի խանութներում 6 լարի է: Բուսական յուղի ներմուծմամբ զբաղվող ընկերություններն ասում են` գների կրկնակի աճը պայմանավորված է նրանով, որ արտադրողը սկսել է հումքի համար շատ վճարել: Վրաստանյան շուկայում բուսական յուղը հիմնականում ներմուծված է: Իր ազդեցությունն է թողել նաև լարիի արժեզրկումը. Վրաստանի ազգային արժույթը չի կայունանում. ԱՄՆ մեկ դոլար կարելի է ձեռք բերել 3,45 լարիով:
Աղքատության պատճառով, բնակչության մի զանգված ստիպված էր կրճատել սննդի չափաբաժինը: Տեղացիներն այլևս չեն կարող իրենց թույլ տալ բավարար քանակությամբ սննդամթերք գնել: Պատճառն այն է, որ ապրանքի գները կրկնապատկվել են, իսկ եկամուտը կամ նվազել է, կամ ընդհանրապես չկա:
Նավթամթերքների գները կրկին աճել են. 2021 թվականի սկզբից բենզինը և դիզելային վառելիքը միջին հաշվով թանկացել են 55-60 թեթրիով: Վերջին մի քանի օրվա ընթացքում բրենդային բենզալցակայաններում բենզինը կրկին թանկացավ: Ինչպես նշում են բնակիչները, վառելիքի գինն ամեն օր աճում է:
Դատարկ կայանը հիմնականում զբաղեցնում են վարորդներն ու ալյուր վաճառողները: Բուսական յուղի և վառելիքի գների աճին զուգահեռ, բնակչությունը բողոքում է նաև ալյուրի գնի բարձրացումից: Եթե նախորդ տարի 50 կգ ալյուրի պարկը կարելի էր ձեռք բերել 50 լարիով, կախված որակից և արտադրողից, այս տարի գինը տատանվում է 75-ից 80 լարիի սահմաններում:
Մթերքի թանկացումը Սամցխեյում կապում են լարիի արժեզրկման հետ: Ապրիլի 22-ին, մեկ ԱՄն դոլարն արժե 3, 4499 լարի:
გააზიარეთ :