Վրաստանում սկսվում է խնձորահավաքը. ինչպիսի՞ն է կանխատեսումը
Վրաստանում սկսվում է խնձորի հավաքման սեզոնը. Ինչպես գրում է EastFruit-ը, այս տարի շուկայում է հայտնվել արտահանման նոր՝ «Գալա» սորտը։ Ներկայումս ապրանքի մեծածախ գինը կիլոգրամի համար 2 լարի է։ Սակայն այս փուլում այս տեսակի խնձորի բերքը բավարար չէ։
Տեղական աղբյուրները հայտնում են, որ զանգվածային բերքահավաքը կսկսվի սեպտեմբերի 5-ից։ Եղանակի պատճառով խնձորներին իրենց գույնը ստանալու համար մի փոքր ժամանակ է հարկավոր:
Հիշեցնենք, որ այս սեզոնին Վրաստանում սպասվում է խնձորի ռեկորդային բարձր արտադրություն։ Գնահատումները տատանվում են 130,000-ից մինչև 150,000 տոննա, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ սեզոնի ծավալը և 50-70%-ով գերազանցում է 2021 թվականի ռեկորդը:
Առաջարկի նման մեծ աճի պայմաններում արտահանումը, հավանաբար, որոշիչ կլինի խնձորի գների համար: Ակնկալվում է, որ միայն ներքին պահանջարկը չի կարող փոխհատուցել առաջարկի նման աճը և չի կարող ապահովել բարձր գներ։
Արտաքին պահանջարկի և արտահանման իրավիճակը դեռ պարզ չէ։ Գների մասին գյուղացիները դեռ խոսել չեն կարող: