Որքա՞ն արժե վառելիքը Վրաստանում
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան իջնում են ավելի քան 1 տոկոսով, քանի որ Չինաստանում դրա պահանջարկը մնում է թույլ, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 1,13 տոկոսով՝ մեկ բարելը 91,81 դոլար, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 1,37 տոկոսով՝ 84,42 դոլար։
Մասնավորապես, Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի Inter Continental Exchange Futures Europe (ICE Futures Europe) բորսայում կազմել է 89,78 (- 3,08) դոլար/բարել։
Նյու Յորքում՝ York Merchantile Exchange (NYMEX) բորսայում՝ Light Sweet նավթի գինը կազմել է 81,64 (- 3,95) դոլար/բարել։
Նավթի գների անկումը կապված է Չինաստանում, նավթի ամենամեծ սպառողների պահանջարկի թուլացման և ԱՄՆ կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի բարձրացման ռիսկի հետ:
Ինչ վերաբերում է Վրաստանին, Նավթ ներմուծողների միության կայքում հրապարակված տվյալների համաձայն, նոյեմբերի 18-ի դրությամբ բրենդային լցակայաններում սուպերի գինը 3,69 լարիից մինչև 3,90 լարի է; պրեմիում վառելիք 3,22 լարիից մինչև 3,40 լարի; իսկ սովորականը՝ 2,79 լարիից մինչև 3,24 լարի։