Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի հրապարակային ժողովում ընդունած որոշման համաձայն՝ բնական գազի սպառողական սակագները մնացել են անփոփոխ։ Սակագների պահպանումը պայմանավորված է պետության կողմից սոցիալական գազի առկայության և սակագնում ներառված բաղադրիչների կայունությամբ, այդ թվում՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքով։
«Սեմեկ»-ի նախագահ Դավիթ Նարմանիան հանրային հանդիպման ժամանակ նշեց, որ առաջիկա տարիներին կենցաղային սպառողները բնական գազի դիմաց կվճարեն նույն սակագնով, ինչ վճարում էին մինչ այժմ։
«Այսօր մենք բնական գազի կոմունալ ընկերությունների համար սահմանել ենք դրույքաչափեր հաջորդ կարգավորող ժամանակաշրջանի համար։ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի ֆոնին մեզ հաջողվեց չբարձրացնել սակագները։ Սակագների պահպանման պատճառը սոցիալական գազի ֆինանսավորմանը պետության մասնակցությունն էր, ինչպես նաև լարիի փոխարժեքի կայունությունը։ Նոր սակագներում ներառված է ներդրումային բաղադրիչը, ինչը նշանակում է, որ բնական գազի բաշխման ցանցի վերականգնումն ու զարգացումը կշարունակվեն, և առաջիկա տարիներին բնակչությունը բնական գազի մատակարարման առումով խնդիր չի ունենա։ Ինչպես գիտեք, Վրաստանի գազը 99%-ը բավարարվում է Ադրբեջանից, որի մատակարարումն ապահովված է երկարաժամկետ համաձայնագրով»:
Ընթացիկ էներգետիկ շուկայի բարեփոխման շրջանակներում իրականացված սակագնային փոփոխությունների համաձայն՝ 3 տարվա կարգավորման ժամկետի փոխարեն սակագները սահմանվել են 5 տարվա կարգավորման ժամկետով՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 1-ը հետևյալ ընկերությունների համար. ՍՊԸ «ՍՈԿԱՐ Ջորջիա Գազ», ԲԲԸ «Սակորգազ», «Թելավգազ» ՍՊԸ, «ԴԻ-Վ-ԷՍ» ՍՊԸ, «Չիրագդանի» ՍՊԸ, «Գամա» ՍՊԸ, «Գոգոչուրի և Քոմփանի» ՍՊԸ, «Էներգիա +» ՍՊԸ։
Դեկտեմբերի 12-ի հրապարակային նիստում հանձնաժողովը քննարկել է նաև «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի 2023-2027 թվականների սակագինը։ Որոշման համաձայն՝ իջեցվել է գազի փոխադրման սակագինը։