Վարկառուների 11,6%-ը չի կարողանում մարել վարկերը
Վրաստանում վարկառուների 11,6%-ի պարտքը ժամկետանց է, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարողանում վճարել իրենց վարկերը։
«Կրեդիտինֆո»-ի 2022 թվականի նոյեմբերի վիճակագրության համաձայն՝ 30 օրից մինչև 3 տարի ժամկետանց է 220 910 վարկ, իսկ պայմանագրերի թիվը՝ 431 541։ Ընդհանուր առմամբ, մայիսի դրությամբ Վրաստանում ֆինանսական հատվածի պարտքեր ունի 1 905 728 մարդ՝ ընդհանուր 38 395 265 600 լարի։
Նշենք, որ վարկառուների 84,3%-ը գալիս է բանկային հատվածից, նոյեմբեր ամսվա դրությամբ բանկերից 35,035,732,115 լարիի վարկ է վերցրել ընդհանուր առմամբ 1,606,911 վարկառու։ Բանկի վարկառուների 8.3%-ը ժամկետանց է, որը կազմում է 134 354:
Եվս 22 455 մարդ 488 456 741 լարիի վարկ է ստացել լիզինգային, շինարարական եւ այլ տեսակի ընկերություններից։ Այստեղ 4074 վարկ ժամկետանց է: