Վրաստանում հյուրանոցների գները բարձրացել են
Վրաստանում հյուրանոցների գների ինդեքսը 2022 թվականի դեկտեմբերին 2022 թվականի նոյեմբերի համեմատ աճել է 5,5 տոկոսով։ Այս մասին նշված է pmcg ուսումնասիրության մեջ։
Նրանց տվյալներով՝ 3, 4 և 5 աստղանի հյուրանոցների գների ինդեքսն աճել է 7,9%-ով, իսկ ընտանեկան տիպի հյուրանոցներինը՝ 5,4%-ով։
«2022 թվականի դեկտեմբերին, 2021 թվականի դեկտեմբերի համեմատ, հյուրանոցների գների ինդեքսն աճել է 14.8%-ով, այդ թվում՝ 3, 4 և 5 աստղանի հյուրանոցների գների ինդեքսը 13.4%-ով, իսկ ընտանեկան տիպի հյուրանոցներինը՝ 20.4%-ով։
2022 թվականի դեկտեմբերին Վրաստանում 3 աստղանի հյուրանոցների միջին գինը կազմել է 167 լարի, իսկ 4 աստղանի հյուրանոցներինը՝ 275 լարի։ Նոյեմբերին ընտանեկան տիպի հյուրանոցների միջին գինը կազմել է 122 լարի։ 5 աստղանի հյուրանոցների միջին գինը դեկտեմբերին կազմել է 456 լարի։
Թբիլիսիի այս տեսակի հյուրանոցներում ստանդարտ 2 տեղանոց համարի միջին արժեքը կազմել է 559 լարի, Կախեթիում՝ 552 լարի, Սամցխե-Ջավախեթիում՝ 458 լարի, իսկ Աջարիայում՝ 429 լարի»,- նշում է pmcg հետազոտությունը։