Աշխարհում արաբիկա տեսակի սուրճի գինը հասել է իր պատմական առավելագույնին՝ պայմանավորված բարձր պահանջարկով և Բրազիլիայից մատակարարումների նվազումով։ Reuters-ի տվյալներով՝ արաբիկայի գինը հասել է մեկ ֆունտի համար 350 դոլարի։
Ռոբուստա տեսակի սուրճի գինն էլ աճել է 1.3%-ով՝ մեկ տոննայի համար կազմելով 5,522 դոլար, ինչը 2024 թվականի դեկտեմբերի 10-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է։
Այս գործընթացները ազդել են նաև վրացական շուկայում։ Վերջին ամիսներին սուրճի մեկ կիլոգրամի գինը միջինում աճել է 2-5 լարով։ 2024 թվականին Վրաստանը ներմուծել է 39.310 միլիոն դոլարի 7,276 տոննա սուրճ՝ միջինը 1 կգ-ը 5.4 դոլարով, ինչը 32%-ով ավելի թանկ է, քան 2023 թվականին։
Սուրճի ներմուծման հիմնական երկրներն են՝
Ինդոնեզիա՝ 11.231 միլիոն դոլար (4 դոլար 1 կգ-ի համար),
Ռուսաստան՝ 6.609 միլիոն դոլար (6.4 դոլար 1 կգ-ի համար),
Իտալիա՝ 4.653 միլիոն դոլար (12 դոլար 1 կգ-ի համար),
Վիետնամ՝ 4.351 միլիոն դոլար (3.2 դոլար 1 կգ-ի համար),
Գերմանիա՝ 2.819 միլիոն դոլար (7.7 դոլար 1 կգ-ի համար)։
Բացի այդ, Վրաստանը սուրճ է ներմուծել նաև Հայաստանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Բրազիլիայից և Ավստրիայից։