Տնտեսություն
Ո՞ր ապրանքներն են թանկացել հունվարին
2023 թվականի հունվարին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,8%, իսկ տարեկան գնաճը՝ 9,4%։ Այս մասին տվյալները տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա, ըստ «Geostat»-ի, նշված ցուցանիշը 2023 թվականի հունվարին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,7%, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի նույնպես սահմանվել է 7,7%:
Ստորև տրված է ապրանքատեսակների ցանկը, որոնք ամենաշատը թանկացել են հունվարին:
- Եգիպտացորենի ալյուր - 83,2%
- Սոխ- 74%
- Կարտոֆիլ- 54.5%
- Թխվածք- 41.7%
- Ձմերուկ- 38%
- Վաֆլի կրեմով- 36.1%
- Մանանեխ- 35.4%
- Խտացրած կաթ - 29%
- Կանաչ լոբի - 27%
- Կարամել- 26.4%
გააზიარეთ :