Ինչո՞ւ է հունվարին բնական գազի հարկը անհամեմատելի բարձր
Ախալցիխեում բնակչության մի մասը դժգոհում է հունվարին բնական գազի անսպասելի բարձր հարկից։ Քաղաքացիների կարծիքով՝ «տիեզերային գները» անդորրագրի վրա թանկացած «գազի հարկի» արդյունք են։
«Ժողովուրդ, գրեք, քանի՞ լարի է հունվարին ձեր ծախսած բնական գազի հարկը: Տիեզերային գներ են, թե գրասենյակում, թե տանը»,- գրում են Facebook-ի օգտատերերը:
«Հունվարի 13-ից հետո տանը չենք եղել, հետևաբար, ջեռուցում չենք օգտագործել: Ստացվում է, որ այս 125 լարին 12 օրվա հարկն է»,- նշում է Լիլիթ Օգանեսյանը:
«99 լարի և 77 թեթրի... Շատ զարմացած եմ, երևի բնական գազը թանկացել է»,- գրում է Մանանա Կաճկաճաշվիլին:
«Ամբողջ օրը տանը չենք, առավոտյան ժամը 9-ին տնից դուրս ենք գալիս, երեկոյան 9-ին տուն վերադառնում։ Ջեռուցում չենք միացնում, որտեղի՞ց այդքան հարկեր»,- նշում են ախալցխացիները։
Ինչպես ասում է «Ինտերգազի» Ախալցիխեի գրասենյակի տնօրեն Վասիլ Աբուլաձեն, նախորդ տարիների համեմատ գազի որակը համապատասխանում է չափանիշներին, և այն մշտապես ստուգվում է գազափոխադրող ընկերության կողմից։
«Ինչ վերաբերում է սպառողների բողոքներին ձմռան ամիսներին գազի սակագնի բարձրացման հետ կապված, ապա ձմռան սեզոնի գալուստով հանրապետությունում գազի սպառումը անընդհատ ավելանում է, և սպառողները հաշիվը ստացել են ըստ իրենց սպառած գազի քանակի։
Բացի այդ,հաշվիչի ցուցմունքը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-28-29-ին՝ նախաամանորյա օրերին, հետեւաբար հունվարի անդորրագրում արտացոլված են նաեւ դեկտեմբերի մնացած օրերը։ Գինը չի բարձրացել և դեռ 0,493 լարի է»,- բացատրում է «Ինտերգազ» Ախալցիխեի գրասենյակի տնօրեն Վասիլ Աբուլաձեն։