Նավթի գինը բարձրացել է
2023 թվականի փետրվարի 6-ի առևտրի արդյունքների համաձայն՝ Լոնդոնի և Նյու Յորքի աշխարհի առաջատար նավթային բորսաներում նավթի գինն աճել է։ Այս մասին տվյալները տարածում է Նավթ ներկրողների միությունը։
Մասնավորապես, ըստ նրանց զեկույցների, Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի Inter Continental Exchange Futures Europe (ICE Futures Europe) բորսայում կազմել է 80,99 (+1,05) դոլար/բարել։
Նյու Յորքում՝ York Merchantile Exchange (NYMEX) բորսայում՝ Light Sweet տեսակի նավթի գինը կազմել է 74,11 (+0,72) դոլար/բարելի դիմաց։