Ո՞վ կարող է ժամանակից շուտ ստանալ կուտակված կենսաթոշակը
Ե՞րբ կարող ենք ստանալ կուտակված կենսաթոշակը և ի՞նչ սկզբունքով ենք վերցնելու այս գումարը։ Այս եւ այլ հետաքրքիր հարցերի «Ռուսթավի 2»-ի եթերում պատասխանում է փաստաբան Թամար Կերձաիան։
«Երբ մենք հասնենք կենսաթոշակային տարիքի, կախված նրանից, թե քանի տարեկանն է համարվելու կենսաթոշակային տարիք և ինչքան գումար ենք կուտակել, համապատասխանաբար կորոշվի տրվող և պահվող կենսաթոշակի չափը։ Օրինակ, պայմանականորեն, եթե մենք կուտակել ենք 100.000 լարի, ապա այդ գումարը կբաժանվի տարիների թվի վրա, որն այնուհետ կդիտարկվի որպես կյանքի միջին տեւողություն։
Եթե ենթադրվում է, որ միջինը մարդն ապրում է 75 տարի, ապա, պայմանականորեն, եթե թոշակի ես անցնում 65 տարեկանում, ապա այս 100 000-ը բաժանվում է 10 տարվա, իսկ հետո տարիները՝ 12 ամսվա։ Եվ այս գումարը ամեն ամիս կստանաք 10 տարի շարունակ։
Լինում են բացառիկ դեպքեր, եթե անձը մահանում է մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը, նման դեպքում ժառանգները կստանան այդ գումարը։ Երկրորդ բացառությունն այն է, որ եթե անձը դառնում է հաշմանդամ, նա կկարողանա թոշակից օգտվել մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը»,- ասել է Կերձաիան։