Աճել է խաղային բիզնեսի կողմից բյուջե մուտքագրվող գումարը
Այս տարվա 3 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ազարտային խաղերից պետբյուջե վճարված գումարն աճել է 10,6 մլն լարիով։
Մասնավորապես, Ֆինանսների նախարարության հրապարակած բյուջետային տվյալների (առանց համախմբման) համաձայն՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին խաղային բիզնեսը մուտքագրել է 34,238 մլն լարի, 2022 թվականի 3 ամսում՝ 23,607 մլն լարի։