Նինոծմինդայի մունիցիպալիտետում կաթի գինը կրկին նվազում է
17:55 / 10.05.2023
Նինոծմինդայի մունիցիպալիտետում կաթի գինը կրկին նվազում է: Դեռ մարտ ամսին 1 լիտր կաթի մեծածախ գինը 1 լարի 80 թեթրի էր, տեղական կաթ արտադրողներն ապրիլից այն նվազեցրել էին 20 թեթրիով, իսկ մայիսին կաթն էլ ավելի էժանացել էր, և այս պահին կարելի է գնել 1 լիտր կաթը 1 լարի և 40 թետրիով։
Կաթ վերամշակողները չեն բացառում կաթի գների հետագա նվազեցումը: Թորիա գյուղի բնակչությունը պահանջում է բարձրացնել կաթի գինը:
«Յուրաքանչյուր ընտանիք հույս ունի եկամուտ ստանալ Ռուսաստանում աշխատելով։ Սկզբում կորոնավիրուս, հետո պատերազմ: Մարդկանց հույսը պարզապես ապրանքն է: Պայքարում ենք ու մեզ ինչ է մնում՝ կաթն էժանացել է, միսը նույնպես ու գյուղացուն մնում է միայն չարչարանքը: Մինչեւ հիմա չենք հասկացել, թե որն է կաթի այդքան էժանացման պատճառը։ Ինչպես պետք է ապրենք, երբ կաթը դարձավ 1 լարի 40 թեթրի: Ջուրն ավելի թանկ է, քան կաթը: Ասում են՝ շուկան ազատ է, սա է հետևանքը, սա է՞՝ ազատ շուկան»,- ասում են գյուղում։
Կաթի վերամշակման գործարաններում նշում են, որ շուկան կարգավորում է գնի փոփոխությունը։ Աղբյուր՝:Radio NOR 100.1FM
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.