Վրաստանում թանկացել է վառելիքը. որքա՞ն արժե այն գազալցակայաններում
Վրաստանում վառելիքը դեռ թանկանում է. Մասնավորապես, գազալցակայաններում վառելիքի տարբեր տեսակների գինը վերջին 1 ամսում 11-ից դարձել է 25 թեթրի։
Ինչ գնով կգտնեք բենզինը տարբեր գազալցակայաններում
Այսօրվա դրությամբ «Սոկար» գազալցակայաններում «Պրեմիումի» 1 լիտրի գինը 3,03 լարի է; «Ռեգուլյար» – 2,78; Սուպեր – 3,70; Եվրոդիզելն արժե 3,08 լարի։ Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա դրա գինը 3 լարի է։
«Վիսոլի» գազալցակայաններում «Դիզելէներջիի» գինը 3,04 լարի է; «Էկո դիզել» վառելիքի գինը 3,14 լարի է։ «Ecopremium»-ը և «Euro Regular»-ն այսօրվա դրությամբ արժեն 3.04 և 2.78 լարի; «Էկո Սուպեր»-ի գինը կազմել է 3,68 լարի։
«Գալֆ»-ում «G-Force Premium»-ի 1 լիտրի արժեքը 3,09 լարի է; «G-Force Euro Regular» - արժե 2,89 լարի; 1 լիտրի «Ռեգուլյար» գինը՝ 2,79; Իսկ «Սուպեր»-ի գինը 3,65 լարի է։ Ինչ վերաբերում է Եվրոդիզելին և G-Force Eurodiesel-ին, ապա դրանց արժեքը կազմում է 3,15 և 3,25 լարի։
Այսօրվա դրությամբ «Լուկօյլ» գազալցակայաններում «Պրեմիում Ավանգարդն» արժե 2,93 լարի, «Եվրո Ռեգուլյար»-ը՝ 2,69 լարի; «Եվրո դիզել» տեսակի վառելիքն արժե 3,04 լարի, իսկ «Եվրո սուպեր» տեսակի վառելիքը՝ 3,65 լարի։
Ինչ վերաբերում է «Ռոմպետրոլ» գազալցակայաններին, ապա այսօրվա դրությամբ «efix Եվրոդիզելի» գինը 3,17 լարի է; Եվրոդիզելի 1 լիտրն արժե 3,12 լարի; Ինչ վերաբերում է վառելիքի այլ տեսակներին, ապա «Եվրո Պրեմիում»՝ 2,95 լարի; «Euroregular» վառելիք՝ 2,73 լարի; «Սուպեր» տեսակի վառելիքն արժե 3,69 լարի։