Միջազգային բորսայում նավթի գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են: Ներկայում Brent տեսակի նավթի 1 բարելն արժե 89,9 դոլար, իսկ WTI-ն՝ 88,2 դոլար։
Նշվում է, որ մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Brent-ը բարձրացել է մինչև 97,4 դոլար, ինչը կասկածներ է առաջացրել, որ գները կրկին կհասնեն կամ կգերազանցեն 100 դոլարի սահմանագիծը։
Այնուամենայնիվ, առայժմ գները նվազում են՝ սեպտեմբերի 27-ից ի վեր Brent-ը և WTI-ն համապատասխանաբար 7 և 6 տոկոսով նվազել են:
Ըստ վերլուծաբանների՝ գների անկումը պայմանավորված է Brent-ի թանկարժեք պայմանագրերի ժամկետի ավարտով, ԱՄՆ դոլարի ամրապնդմամբ և թրեյդերների կողմից շահույթ ստանալու հետ։