Տնտեսություն
Վրաստանում ձվի արտադրությունը նվազել է
Geostat-ի նախնական տվյալներով՝ 2023 թվականի III եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում ձվի արտադրությունը նվազել է։ Աճել է կաթի և մսի արտադրությունը:
Մասնավորապես, ձվի արտադրությունը նվազել է 7,4%-ով։ Հուլիս-սեպտեմբերին երկրում արտադրվել է 148,6 մլն ձու, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 160,5 մլն ձու։
Մսի արտադրությունը 3 ամսում տարեկան կտրվածքով աճել է 22,1%-ով և կազմել 18,2 հազար տոննա։
Տվյալները ցույց են տալիս, որ աճել է նաև կաթի արտադրության ցուցանիշը։ Մասնավորապես, III եռամսյակում արտադրվել է ընդհանուր առմամբ 170,9 մլն լիտր կաթ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 4,8%։
გააზიარეთ :