2023 թվականին Ախալցիխեի բերդն 24%-ով ավելի այցելու է ընդունել
2023 թվականին Ախալցիխեի բերդ է այցելել 24 տոկոսով ավելի այցելու: Այս մասին տեղեկությունը տարածում է բերդի վարչակազմը։ Ըստ նրանց՝ 2022 թվականին պատմական տարածք է այցելել 91 240 զբոսաշրջիկ, իսկ 2023 թվականին՝ 112 985։
«2023 թվականը Ախալցիխեի բերֆի համար կարելի է ասել հաջող և բեղմնավոր տարի էր, քանի որ 2022 թվականի համեմատ գրանցվել է այցելուների 24 տոկոս աճ»:
2022 թվականին Ախալցիխեի բերդի համալիր է այցելել 91 240 այցելու, այդ թվում.
Վրաստանի քաղաքացիներ՝ 50224,
Օտարերկրյա՝ 41016 այցելու։
2023 թվականին համալիր է այցելել 112985 այցելու, այդ թվում՝
Վրաստանի քաղաքացիներ՝ 61932,
Օտարերկրյա՝ 51053 այցելու: