Ինչու՞ է թանկացել շաուրման
Վրաստանի ամենահայտնի ուտեստներից մեկը՝ Շաուրման թանկացել է. Օբյեկտների մեծ մասում թանկացել է միջինը 1 լարիով։ Մասնավորապես, 9 լարիանոց փոքր շաուրման դարձել է 10 լարի, իսկ 11 լարի արժեցող ստանդարտը՝ 12 լարի։
Որպես ապրանքի գնի բարձրացման պատճառ ընկերությունները նշում են ծախսերի աճը։ Նրանց խոսքով, թանկացել է ինչպես հումքի, այնպես էլ վարչական ծախսերը։
«Նախ պետք է նկատենք, որ մենք, ի տարբերություն մեր մրցակիցների, մեկ տարի է՝ չենք թանկացրել։ «Մարգէ» ապրանքատեսակների գնի նվազագույն բարձրացումը պայմանավորված է եղել հետևյալ գործոններով. մեկ տարվա ընթացքում բացարձակապես բոլոր մատակարարների գներն աճել են 30%-ով։ Բրազիլիայից Վրաստան մսի տեղափոխման ծախսերը կրկնապատկվել են։ Միաժամանակ ավելացել են սառնարանի ծախսերը, քանի որ երկու անգամ ավելի շատ ապրանք պետք է պահեստավորենք»,- նշել են «Մարգէ» ընկերությունում։