Տնտեսություն
Քանի՞ թոշակառուի համար կկրճատվի վարկի տոկոսադրույքը
Ավելի քան 150 000 թոշակառուների վարկի տոկոսները կկրճատվեն։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որտեղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավային և «Լիբերթի Բանկի» գլխավոր տնօրեն Բեքա Գոգիչաիշվիլիին։
Այս որոշման համաձայն՝ մինչև 2023 թվականը վարկ վերցրած ավելի քան 150 հազար կենսաթոշակառուների վարկի տոկոսները կկրճատվեն և կհավասարվեն 2023 թվականից սահմանված տոկոսներին։
«Կառավարության վարչակազմում տեղի ունեցած խորհրդակցությանը նշվել է, որ «Լիբերթի բանկը» շարունակելու է աշխատել Ազգային բանկի հետ կատարողական մասի և կոնկրետ մանրամասների շուրջ։
Հարցը քննարկելիս կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կարևոր է ժամանակին սկսել հաջորդ փուլը, և թոշակառուները կարողանան օգտվել նորացված պայմաններից»,- ասված է կառավարության տարածած տեղեկատվության մեջ։
Ներկայացնում ենք թոշակառուներից մեկի վարկային քաղվածքը, որը նա տրամադրել է մեզ.
Վրաստանի Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին 2022 թվականի մարտի 16-ին հայտարարել է, որ կենսաթոշակառուների վարկերն ու սպասարկման պայմանները կէժանանան։
გააზიარეთ :