Գների բարձրացումն անխուսափելի է՝ տնտեսագետներ
«Սա պարզ տնտեսական դիտարկում է, քանի որ մենք ունենք փխրուն տնտեսություն։ Ես հենց նույն կերպ եմ կանխատեսում հիմա՝ պատժամիջոցներից հետո ընդհանուր սպառման ապրանքների և ծառայությունների գների աճ»,- այս թեմայի շուրջ խոսեց տնտեսագետ Օթո Աբեսաձեն։
«Գների բարձրացումն անխուսափելի է, քանի որ Վրաստանում մեր սպառած կամ օգտագործվող ապրանքների և ծառայությունների ավելի քան 72%-ը ներմուծվում է, այսինքն՝ դրանք գնում ենք դոլարով, եվրոյով, իսկ շատ քիչ դեպքերում՝ իենով կամ թուրքական լիրայով։ Գլխավոր դերակատարը կամ հիմնական դերակատարը դոլարն է: Երբ պատժամիջոցներ կկիրառվեն և երկրում դոլարի որոշակի դեֆիցիտ կստեղծվի, բնականաբար, առանց ավելորդ միջամտության, դա կբերի ամսից ամիս միջին գնի բարձրացման առնվազն 20 տոկոսով... Այս գործընթացը անխուսափելի է»,- ասել է Աբեսաձեն։
Տնտեսագետն անդրադարձավ նաեւ տնտեսվարողների կողմից նախատեսվող ներդրումային ծրագրերի հնարավոր կասեցմանը։ Նրա խոսքով, բիզնեսը կախված է բանկ-վարկային գծից, և այս ամենն ազդում է տնտեսվարողների գործունեության վրա։
Հիշեցնենք, որ չնայած միջազգային գործընկերների կոչերին ու քաղաքացիների բողոքին՝ «Վրացական երազանքը» մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքը։ Այժմ հերթը Վրաստանի նախագահինն է, ով պատրաստվում է վետո դնել իշխող կուսակցության ընդունած օրենքի վրա։ Վրաստանի արևմտյան գործընկերների կողմից հնչել են մի շարք կոչեր և հայտարարություններ, որ եթե օրենքը մնա իր ներկայիս տեսքով, և կառավարությունը հաղթահարի վետոն, ապա պատժամիջոցներ կարող են կիրառվել օրենքը ընդունած օրենսդիրների և Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։